Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ
Վազող տողեր

Որևէ մեկն ընդդիմադիր Փաշինյանի հանդեպ այս կարգի քաղաքական հալածանք չէր իրականացնում. չէին մտնում անձնական կյանք. Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պնդում է, որ ամեն ինչ անում են իր և ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի նկատմամբ քրեական գործեր հարուցելու համար: 

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորն ասաց, որ իր հեռախոսը 24 ժամ գաղտնալսվում է: Նրա խոսքով, այն, ինչ ինչ այսօր կատարվում է Գագիկ Ծառուկյանի, ԲՀԿ-ի հանդեպ, միանշանակ քաղաքական հաշվեհարդար է, երկու կարծիք լինել չի կարող: Նաիրա Զոհրաբյանը չի բացառում, որ կհարուցվեն քրեկան գործեր` ընտրությունների ու տարբեր գործերի հետ կապված։

«Չգիտեմ իրենց երևականությունը մինչև ուր կհերիքի, չգիտեմ այդ ինչ մահապարտներ կարող են գտնել, ովքեր իմ, Գևորգ Պետրոսյանի դեմ ցուցմունքներ կտան: Դուք պատկերացո՞ւմ եք՝ ես և ընտրական կեղծիքը, այսինք՝ ինչ-որ մեկին գումար տամ, առաջարկեմ, որ ինձ ընտրե՞ն:

Հասկանո՞ւմ եք իրենց քայլերի աբսուրդը: Բայց ինչպես նշեցի, իրենք որևէ կարմիր գիծ չունեն, կոնկրետ հանձրարարական կա իրավապահների վրա իմ, Պետրոսյանի դեմ գտնել, պեղել մարդիկ, մոնտաժել հեռախոսազրույցներ»,- ասաց Զոհրաբյանը` ` հավելելով, որ հանձնարարականը Նիկոլ Փաշինյանի կողմից է։

ԲՀԿ-ական պատգամավորը նկատում է, որ անգամ ընտանիք են ներխուժում. «Անհարմար եմ զգում փակագծեր բացել, թե մինչև ուր են հասել, մինչև ուր են մտնում, մինչև ուր են պեղում, անձնական բնույթի տեղեկատվություն: Նպատակը լռեցնելն է»:

Նաիրա Զոհրաբյանն իր ընտանիքի անդամներին զգուշացրել է, որ կարող են հրապարակվել իր մասնակցությամբ ամենավատ սյուժեներով մոնտաժված տեսանյութեր։

«Ասել եմ՝ պատրաստ եղեք ամեն ինչի, իմ ընտանիքը, հարազատները պատրաստ են, անգամ կալանավորելուց չեմ վախենում: Հանկարծ մտքներով չանցնի, որ ինչ-ինչ պրեսինգներով ինձ կարող են լռեցնել, հակաօրինական որևէ բան չենք անում:

Ինչպես ժամանակին Նիկոլ Փաշինյանը, որին համարել եմ լավ ընդդիմադիր պատգամավոր, խոսում էր իշխանության ձախողումների, հակաօրինական քայլերի մասին, որևէ մեկն իր հանդեպ գոնե այս կարգի քաղաքական հալածանք չէր իրականացում, չէին մտնում ընտանիք, անձնական կյանք, սրանք, ցավոք սրտի, անցել են բարոյական այդ սահմանը»,-ասաց Զոհրաբյանը:

Նա նշեց, որ չգիտի, թե ինչու է հենց ինքը թիրախում:

«Հաճախ ինձ հարցնում են՝ այդ թերթում աշխատել եք, ինչու եմ լռում: Ինչո՞վ ես կտարբերվեմ իրենից, եթե ես գործեմ իր մեթոդներով: Երբեք ինձ թույլ չեմ տալու խոսել այն ամենի մասին, ինչ գիտեմ: Եթե մարդու համար բարոյականությունը, միասին անցած ճանապարհն առոչինչ է, ես տարբերվում են իրենից, ինձ համար կան տաբուներ, կա անցած ճանապարհ, կա ընտանիք, երեխաներ: Այդ տաբուներն իրենց համար չկան: Հենց դա է լինելու այն կործանման սկիզբը, որի վրա երկու ոտքով ամուր կանգնել են»,- ասաց  Զոհրաբյանը: