Ավիավթար Խարկովում․ Կա 26 զոհ
Սեպտեմբերի 25-ի երեկոյան Խարկովի մերձակայքում գտնվող Չուգուևի շրջանում ուսումնական թռիչքի ժամանակ Ան -26 ինքնաթիռը վթարի է ենթարկվել: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Ինքնաթիռում եղել է 27 մարդ, որոնց թվում անձնակազմից բացի եղել են նաև ռազմաօդային ուժերի համալսարանի կուրսանտները։
Վերջին տվյալների համաձայն ՝ մահացել է 26 մարդ: Այսօր առավոտյան հայտնաբերվել է մահացածներից ևս մեկի մարմինը։ Նշվում է նաև, որ տեղում որոնողական աշխատանքները շարունակվում են։