Եվրասիական տնտեսական միությունը պատրաստվում է նվազեցնել ռոումինգի ծախսերըԻրանի ԱԳ նախարարը հայերեն ուղերձով շնորհավորել է ՓաշինյանինԻրանը հանել է օդային տարածքում թռիչքների բոլոր սահմանափակումներըԵՄ-ն շարունակելու է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ. Կոշտայի հայտարարությունըԺողովուրդը վերահաստատել է վստահությունը Փաշինյանի կառավարության նկատմամբ․ Իրանի նախագահԷրդողանը փակ ձևաչափով ընդունել է հայոց պատրիարք Սահակ ՄաշալյանինՊետք չէ ինձ ներել, քանի որ ես լավ գիտեմ իմ պարտականությունները. ՄելիքյանԱդրբեջանի «բացահայտումը» և Օձասարի արձանագրության պատմական իրականությունըԵԱՏՄ-ում պարենային ինքնաբավության մակարդակը հասել է 94 տոկոսի. Ալեքսեյ ՕվերչուկՍպերցյանը ՌՊԼ-ում բացարձակ առաջատար է դարձել կարևոր ցուցանիշովԱլեքսանդրուպոլիի նավահանգիստը դիտարկվել է Հայաստանի արտահանման հնարավոր նոր դարպաս դեպի ԵվրոպաԲաքուն անհանգստացած է՝ ՔՊ-ն Հայաստանի սահմանադրությունը չի կարող փոխել. Վարդան ՈսկանյանԻսրայելը և Իրանը պետք է անհապաղ դադարեցնեն կրակը. ԹրամփԵրևանի թիվ 45 մսուր-մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրաշչակՀրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը. վարորդը հոսպիտալացվել է Վրաստանից շնորհավորել են Ալեն Սիմոնյանին հաղթանակի կապակցությամբ ՍԱՏՄ–ն ձկնամթերք արտադրողների հետ քննարկել է ոլորտում ստեղծված իրավիճակը Նիդերլանդների վարչապետը շնորհավորել է Փաշինյանին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է կիրառվել Հովհաննես Սահակյանի նկատմամբ Գերմանիայի կանցլերը շնորհավորել է Փաշինյանին «Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի ժողովրդին». Դանիայի վարչապետ Նախատեսվող կարգավորումները հիմք կստեղծեն կենդանիների հաշվառման միասնական համակարգի ներդրման համար Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատները՝ ստեղծելով քաղաքական ճգնաժամ. Ֆարմանյան Տաշիրում պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած Փրկարարները վնասվածք ստացած քաղաքացուն ցուցաբերել են առաջին օգնություն Մարտունիում բախվել են շտապօգնության մեքենան, սահմանապահ զորքերի «Կամազ»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին՝ Հայաստանն ընտրել է արևմտամետ ուղի․ Լեհաստանի ԱԳ նախարար Փաշինյանի քայլերը կնպաստեն տարածաշրջանային կայունությանը և համագործակցության․ Իսրայելի ԱԳՆ Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ Ընտրատեղամասի դիմաց պաշտոնատար անձի գործունեությանը միջամտելու համար ձերբակալվել է 2 քաղաքացի Եղեգնաձորում գործարկվելու են էլեկտրական շչակներԵս հնարավորինս շուտ կգամ Հայաստան. Մարտա Կոսը հայտարարել է Հայաստան իր այցի մասին«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և Գագիկ Ծառուկյանը հայց են ներկայացրել՝ ընդդեմ Հանրային ՀԸ-ի․ պահանջում են հերքում և փոխհատուցում՝ 12 մլն դրամի չափովԷս խայտառակ ընտրությունների արդյունքները լեգիտիմացնելու են ոչ թե էն մարդիկ, ում վիժվածքը ողջ գիշեր զանգել աղաչել է, այլ ընդդիմությունը․․․ եթե վերցնի մանդատները․ Արթուր ԴանիելյանԲելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար«Իշխանությունը փորձում է ընտրությունների արդյունքները ներկայացնել որպես իր քաղաքական գծի լիարժեք հաստատում, սակայն թվերը խոսում են այլ բանի մասին». Հենրիխ ԴանիելյանԿոտայքի մարզի բազմաթիվ հասցեներում 1 օր ջուր չի լինի Նորացված մանդատը արտացոլում է ՀՀ-ի ժողովրդի անսասան հավատն ու վստահությունը Ձեր ղեկավարության նկատմամբ. Մոդին շնորհավորել է ՓաշինյանինԵս պայքարի ցանկացած սցենարի պատրաստ եմ. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ)27/7 ընտրատեղամասում ԲՀԿ ստացել է 77 ձայն, ԿԸՀ կայքում նշված է 1 ձայն. ԲՀԿ-ն մի շարք ընտրատեղամասերում սկսել է վերահաշվարկ (փաստաթղթեր)ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց»-ում ձերբակալված Հովհաննես ՍահակյանինԱյս պայմաններում հրապարակված թվերը չեն կարող արտացոլել իրական պատկերը․ «Ուժեղ Հայաստանը» հայտարարություն է տարածել Իմ անձնական կարծիքն է՝ մանդատները պետք չէ վերցնել. Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)Հայաստանում ընտրություններն անցել են ընդդիմության նկատմամբ կիրառվող ճնշումների մթնոլորտում․ ԶախարովաԱվտորիտարիզմի էջը Հայաստանում փակված է. Արարատ ՄիրզոյանԵկեք, եկեք ԱԺ. Ալեն Սիմոնյանն արդեն ծաղրում է պարտված ընդդիմությանը. ինչ կլինի հետո... (տեսանյութ)«Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա». Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորել է ՓաշինյանինՆԱՏՕ-ի ուժերը Լատվիայի երկնքում անօդաչու թռչող սարք են խոցելՍին լավատեսությունը վատ հիվանդություն է. Նազենի Հովհաննիսյան
Վազող տողեր

Ռուսաստանը կոչ է անում հակամարտության գոտուց անհապաղ դուրս բերել վարձկաններին և ահաբեկիչներին

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծից և հակամարտության գոտուց անհապաղ դուրս բերել վարձկաններին և ահաբեկիչներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ տարածած մեկնաբանության մեջ:

«Ըստ ստացվող տեղեկությունների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի է իրականացվում անօրինական զինված խմբավորումների, մասնավորապես՝ Սիրիայից, Լիբիայից զինյալների տեղափոխումը՝ մարտական գործողություններին անմիջական մասնակցելու նպատակով:

Խորապես մտահոգված ենք այս գործընթացներով, որոնք ոչ միայն հանգեցնում են հակամարտության գոտում լարվածության էլ ավելի մեծացմանը, այլև երկարաժամկետ սպառնալիք են ստեղծում տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության համար:

Կոչ ենք անում շահագրգիռ պետությունների ղեկավարներին` գործուն միջոցներ ձեռնարկել հակամարտության մեջ օտարերկրյա ահաբեկիչների և վարձկանների օգտագործումը թույլ չտալու և տարածաշրջանից նրանց անհապաղ դուրս բերելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 7 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 80 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 920 կորուստ և 2100 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 83 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 166 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 1 «Սմերչ»: