Հակառակորդը խոշոր խմբավորում ընկել է հարվածի տակ. ձախողվել են հակառակորդի հարձակողական պլանները. ՊՆ
Հակառակոդին հզոր հարված է հասցվել։ Այդ մասին գրում է ՊՆ ներկայացուցիչ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։
«Հակառակորդի Խոշոր խմբավորում է ընկել հարվածի տակ, տասնյակ միավոր զրհատեխնիկա է ոչնչացվել»:
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ հայտնում է, որ ձախողվել են հակառակորդի հարձակողական պլանները:
«Պաշտպանության բանակի կողմից ոչնչացվել է հակառակորդի` հարձակման նախապատրաստվող զրահատեխնիկայի խոշոր խմբավորում, զգալի քանակությամբ սպառազինություն և անձնակազմ: Այսպիսով, ուղղություններից մեկում ձախողվել են հակառակորդի հարձակողական պլանները».-գրել է նա: