Այ այսպես մի բռունցք դարձած միշտ պատրաստ ենք պայքարել. Նազիկ Ավդալյանը զինվորական համազգեստով լուսանկար է հրապարակել
Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը Ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել.
«Այ այսպես մի բռունցք դարձած միշտ պատրաստ ենք պայքարել մեր երկրի, մեր ընտանիքների ու մեր երեխաների համար։
Դեռահաս աղջիկներն ու կանայք, նույնպես պատրաստ սպասում են հրամանի, որպեսզի նաև զենքով կանգնեն իրենց եղբայրների, ամուսինների ու հայրերի կողքին։
Ես հավատում եմ, որ Աստված մեզ հետ է, քանի որ մեր պայքարն արդար է։
Ամեն»:

Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլյան քառօրյայի ժամանակ էլ Նազիկ Ավդալյանը մասնակցում էր առաջնության։ Նա իր հաղթանակը նվիրեց սահմանին կռվող տղաներին։
«Ինձ ուժ էին տալիս սահմանին կանգնած մեր զինվորները»: