Թշնամուն ջախջախելու մեր ջանքերն անկասկած պսակվելու են հաջողությամբ. Արայիկ Հարությունյանը եղել է առաջնագծում
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի ՛ հայրենակիցներ
Վաղ առավոտյան եղել եմ առաջնագծի հարավային թևում: Տեղում ծանոթացել եմ իրավիճակին, հրամանատարության հետ քննարկել անելիքները:
Տղաների մարտական ոգին ու հաղթանակի հանդեպ վստահ տրամադրությունները միայն վարակիչ են: Պաշտպանության բանակը ոչ միայն այդ ուղղությամբ, այլև շփման գծի ողջ երկայնքով շարունակում է յուրաքանչյուր սանտիմետր հողի համար կենաց ու մահվան պայքար մղել:
Թշնամուն ջախջախելու մեր ջանքերն անկասկած պսակվելու են հաջողությամբ:
Փա ՛ռք հայոց բանակին»։