Ես չեմ հաստատել ՌԴ նախագահին սպասարկող ինքնաթիռի՝ ՀՀ-ում վայրէջք կատարելու մասին տեղեկությունը, ասել եմ՝ հատուկ բորտ է վայրէջք կատարել. Մանե Գևորգյան
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է :
«Ցանկանում եմ պարզաբանել, որ ես չեմ հաստատել ՌԴ նախագահին սպասարկող ինքնաթիռի՝ ՀՀ վայրէջք կատարելու մասին տեղեկությունը։ Ես հաստատել եմ, որ հատուկ բորտ է վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայան։ Լրագրողը, ով հրապարակել էր ՌԴ առաջին բորտի մասին հրապարակումը իմ մեկնաբանմամբ, արդեն հեռացրել է այն»,- գրել է Գևորգյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հաստատել էր, որ ՀՀ-ում վայրէջք է կատարել ՌԴ նախագահին սպասարկող ինքնաթիռը