Շնորհակալ եմ կարծիքների և դիտարկումների համար. Սոցապ նախարարը՝ կաթսաներով ակցիա անելու օրինակով, երգելու առաջարկի մասին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան իր պարտքն էր համարել փոխանցել մի քաղաքացու առաջարկ, ոըստ որի առաջնագծում կռվող տղաներին աջակցելու համար պետք է ամեն երեկո նույն ժամին բոլորով երգել նույն երգը։ Աջակցման այս տարբերակը վերցրել են պատշգամբներից հեղափոխությանը կաթսաներով ու շերեփներով աջակցելու օրնակից։
Տիկին նախարարը իր առաջարկը ձևակերպել էր այսպես.

Այս առաջարկն իր տրամաբանական արձագանքն է գտել։ Այսինքն` այն արժանացել է բազում բացասական կարծիքների։ Իրենց մեկնաբանություններում, հատկապես առաջանգծում կռվող տղերքի հարազատները նկատել են, որ դրանից ավելի անհեթեթ ու անիմաստ առաջարկ չէր կարող լինել։
Հավանաբար դա է եղել պատճառը, որ իր անհեռատես ու չմտածված քայլի հետքերը վերացնելու համար, տիկինն անմիջապես ջնջել կամ փակել է (կարևոր չէ) գրառումը։
Բայց, քանի որ այն շատերն աչդեն «սքրին-շոտ»-ով պահպանել էին, ուստի Բաթոյանը ստիպված է եղել պատասխանել արձագանքներին։

Ի դեպ իր պատասխանը նա երանգավորել է այնպես, իբր դա իր առաջարկը չէր, և ինքը դրա հետ աղերս չունի։ Մանրուքների հետևից չընկնելով` պարզապես մի դիտարկում. սովորաբար նորմալ մարդիկ ֆեյսբուքյան էջում հրապարակում և հնչեղություն են տալիս այն կարծիքներն ու առաջարկները, որոնց հետ համաձայն են...