Բա նավթամուղերի մոտ ասֆալտի մեջ հարմար տեղավորված սմերչի հրթիռ չկա՞, այդ մի կտորը անհարմար ստացվեց երևի. Արծրուն Հովհաննիսյան
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի տարածած լուրերին, թե հայկական ստորաբաժանումները փորձել են հարվածել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին:
«Փաստորեն Ստեփանակերտին ու Շուշիին հարվածելիս, պատրաստի տեքստը գրած դրած է, որ իբր մենք թիրախավորել ենք ինչ որ ռազմավարական օբյեկտ: Բա նավթամուղերի մոտ ասֆալտի մեջ հարմար տեղավորված սմերչի հրթիռ չկա՞, այդ մի կտորը անհարմար ստացվեց երևի...»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը։
Ավելի վաղ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հերքել է հայկական ստորաբաժանումների կողմից Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին հարվածելու լուրերը: