Հոգիս փառավորված է. Արցախում հայկական ստորաբաժանումները թշնամու 3 բրիգադ են ոչնչացրել. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է Արցախում ոչնչացված թշնամու 3 բրիգադին։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեք Բրիգադ, հասկացողը լավ գիտի դա ինչ է։ Փառք հայոց բանակին»: Իսկ ավելի ուշ նաև հավելել է. «Հոգիս փառավորված է։ Փառք Հայոց բանակին»:
Ավելի վաղ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղակցերլ էր, որ առավոտյան 06:30-ին հերթական հրթիռահրետանային հարվածից հետո, մարտադաշտում թողնելով ևս 60 զոհ, ինչպես նաև 22 միավոր խոցված, մի քանի տասնյակ սարքին տեխնիկա, հակառակորդի գերհագեցած երեք բրիգադների մնացորդները խուճապահար դիմել են փախուստի։
Նա նաև հայտնել էր, որ մարտական այս գործողությունների վերաբերյալ կա տեսագրություն: