Այս րոպեներին գցվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի հիմքը. Ղարաբաղյան զորահրամանատարների հղացումն աշխատել է. Նիկոլ Փաշինյան
Եթե հաշվի առնենք այն ինֆորմացիան, որ ստացվում է վաղ առավոտվանից, մենք կարող ենք ասել, որ ղարաբաղյան զորահրամանատարների հղացումն աշխատել է․ նրանք հարավում մարտավարական քայլերի են դիմել՝ թողնելով միջանցք և այնտեղ ներքաշելով Ադրբեջանի ռազմական կորպուսը։ Բառացիորեն այս վայրկյաններին այդ կորպուսը կրում է ջախջախիչ հարվածներ։ Ես կարծում եմ, որ սա կլինի օպերացիայի ամենաառանցքային պահը։ Իմ տեղեկություններով՝ այս րոպեներին գցվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի հիմքը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն է մեջբերել Արցախի տեղեկատվական շտաբը։