Նախազգուշացում ենք` ադրբեջանական զինուժի սադրանքի դեպքում Արցախի ՊԲ պատասխանը լինելու է անհամարժեք կոշտ. Շուշան Ստեփանյան
Մինգեչաուրի և Աղջաբադի ուղղությամբ հայկական ուժերի, իբր, ինտենսիվ հարվածելու մասին ադրբեջանական հայտարարությունները հերթական կեղծիքն են։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը` ֆեյսբուքյան իր էջում։
Մարտական գործողությունների շրջանում ՊԲ ստորաբաժանումների խոցման համար
առկա են բավարար թիրախներ։
Նախազգուշացում ենք, որ ադրբեջանական զինուժի կողմից բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների հանդեպ որևէ սադրանքի դեպքում Արցախի ՊԲ պատասխանը լինելու է անհամարժեք կոշտ։