Եկա ասեմ շնորհավոր ու նորից գնամ եղբայրներիս մոտ. Թևան Պողոսյան. ՖՈՏՈ
Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար և կից գրել.
Եկա ասեմ շնորհավոր ու նորից գնամ եղբայրներիս մոտ։ Խոստացել էի աղջկաս ծնունդին իր կողքին լինեի, դրժել չէի կարող։ Շնորհակալություն Աստծուն ու մեր հայոց բանակին, որ ստացվեց գալս։
Շնորհակալություն մեր անմահացած տղաներին, ում կյանքի գնով ենք մենք այսօր ապրում։
Շնորհակալություն այս պահին զենքը ձեռքին սահմանին կռվող հայ զինվորին։ Հուսամ՝ մեր ապագա սերունդը ճիշտ կգնահատի իր պապերի, հայրերի և եղբայրների արածը ու նվիրական միասնությամբ կկերտի հզոր Հայաստան մեր միասնական հայրենիքում։
Շնորհավոր ծնունդդ, բալես