Պաշտպանության բանակի սպառազինության մեջ «Իսկանդերի» նման զենքեր կան, որոնք իրենց գործն անում են. Արծրուն Հովհաննիսյան
Դեռևս Իսրայելի, Թուրքիայի ուղղությունից զենքեր են մատակարարվում Ադրբեջան: Այս մասին Azatutyun.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշեց, որ Ադրբեջանը ոչ թե խախտել է հրադադարը, այլ նույնիսկ չի էլ պահպանել:
Ինչ վերաբերում է հրապարակումներին, որ ահաբեկիչները Ադրբեջանի կողմից խաբված են եղել, նա ասաց. «Խաբվել են, թե չեն խաբվել, դա այլ խնդիր է, իհարկե, վարձկանին պետք է խաբեն: Ահաբեկիչներից զոհերի թիվը հարյուրներ են, և արդեն քանի դիակ է ուղարկվում Սիրիա, մի մասին էլ մերձարաքսյան հովտի ճահճուտներում վարազներն ուտում են»:
«Իսկանդերն» օգտագործելու հետ կապված Արծրուն Հովհաննիսյանը հորդորեց վերլուծություններ չանել` կան մասնագետներ: «Իսկանդերը հրթիռ է, Պաշտպանության բանակի սպառազինության մեջ «Իսկանդերի» նման զենքեր կան, որոնք իրենց գործն անում են, պարզապես հեռահարությունը մեծ է և նրան խոցելը, հայտնաբերելը շատ բարդ է»,-ասաց նա: