Հետ եմ գալու, ով էլ հետս էկել ա՝ բերելու եմ տուն... հետ գամ, 6 երեխա եմ ունենալու. Գևորգ Գրիգորյանն՝ առաջնագծից
Դերասան Գևորգ Գրիգորյանը, ով այս օրերին առաջնագծում է, պարբերաբար գրառումներ է անում սոցցանցային իր էջերում և լուսանկարներ հրապարակում: Քիչ առաջ Գևորգը նոր գրառում է արել.
«Ամեն մեկս ենք պետք, մերն ա, կոչեր անելու իրավունք չեմ վերապահում, բայց նենց ապրենք՝ մեր ծնողները ու երեխեքը մեզ համար չամաչեն։ Ով ի վիճակիա զենք բռնել, պետք ա։
Մամ ջան, սիրում եմ քեզ, հորիցս օրինակ եմ վերցրել, քեզանից դաստիրակվել, դու ես ինձ սենց դաստիրակել, սպառտացի, մենք չենք փախնում, սրտաճմլիկ բաներ չեմ ասում, ոչ էլ հաջող եմ անում, հետ եմ գալու, ով էլ հետս էկել ա՝ բերելու եմ տուն, երբ վերջին կրակոցը կլինի մենք կգանք տուն նույն սաստավով։
Հետ գամ, 6 երեխա եմ ունենալու!!))
Մենք հասանք...*** ը կապի մեջ ա։
Ու, հա, մարդ կա, որ իրա Սերը ինձ դժոխքից էլ կգտնի, կբերի....»,- գրել է նա։