Ադրբեջանը վարձկանների հետ համագործակցել է դեռևս 1992-94 թվականներին. Վաղարշակ Հարությունյան. VIDEO
Այսօր Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե վարձկաններ չկան Ղարաբաղի հակամատության գոտում և նույնը կրկնեց Թուրքիայի նախագահը. ստացվում է նրանք հերքում են բոլոր այն համանախագահ պետությունների ղեկավարներին, այդ թվում նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ովքեր պնդում են, որ վարձկաններ կան։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ վարչապետի գլխավոր խորհդական Վաղարշակ Հարությունյանը:
Նա շեշտեց, որ Ադրբեջանը այդ հանցագործների՝ վարձկանների, հետ իր համագործակությունն սկսել է դեռևս 1992-94 թթ-երին և որպես ասվածին ապացույց ցույց տվեց մի փաստաթուղթ, որտեղ այսօրվա Ադրբեջանի գենշտաբի պետը ստորագրել է մի փատաթուղթ, որի համաձայն 520 հոգի վարձկան ներգրավվում է Ադրեբջանի զորամասերից մեկում և մասնակցում են ռազական գործողություններին:
«Սա խոսում է նրա մասին, որ տեռորիստների հետ համագործակցության ճանապարհը Ադրբեջանը բացել է դեռ 1992 թվականին և այսօր շարունակում է այդ գործողությունները՝ ներմուծելով նրանց տարածաշրջան: Դա սպառնալիք է ոչ միայն Ղարաբաղի և Հայաստանի, այլ ողջ տարածաշրջնի պետությունների համար, ինչի մասին հայտարարել է Իրանի Հանրապետությունը, ՌԴ-ն»,- ասաց նա:
Վաղարշակ Հարությունյանը նաև անդրադարձավ Պուտինի և Էրդողանի հեռախոսազրույցին։
Մանրամասները` տեսանյութում