Պեսկովն ասել է՝ որ դեպքում ԼՂ-ում կարող են խաղաղապահներ տեղակայվել
Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը հնարավոր է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համաձայնությամբ:
Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստի գործակալությունն այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այստեղ առաջնային հարցն այն է, թե պատրա՞ստ են սրան պատերազմող կողմերը, մասնավորապես Ադրբեջանը և Հայաստանը: Ցանկացած խաղաղապահի, դիտորդի, տեղակայում հնարավոր է միայն երկու կողմերի համաձայնությամբ»,-լ րագրողների հետ զրույցում ասլել է՝ պատասխանելով այն հարցին, թե պատրաստ է արդյոք Ռուսաստանը ուղարկել իր խաղաղապահ զորախումբը:
«Մինչ այժմ մենք չենք լսել սրա պատասխանը», - հավել է Պեսկովը: