Թշնամական 12 տանկ շարքից հանած Արսենը քառօրյայի ժամանակ էլ 3 տանկ էր խոցել. Շուշան Ստեփանյանը հիշեցնում է
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հակատանկային մարտկոցի հրամանատար, կապիտան Արսեն Գաբրիելյանը շարքից հանել է թշնամական 12 տանկ ու մեր ուժերի օգտին վճռել մարտական մի շարք դրվագների ելքը:
Արսենը քառօրյա պատերազմի ժամանակ էլ երեք տանկ էր խոցել և արժանացել «Արիության համար» մեդալի»,-գրել է Շուշան Ստեփանյանն ու հավելել.
«Սա էլ իմ արխիվային հարցազրույցը հերոսի հետ»: