Միլանի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը
«Հայաստանի պատվավոր հյուպատոսի ներկայությամբ Քաղաքային խորհուրդը հենց նոր ընդունեց թուրք-ադրբեջանական ագրեսիան և Արցախի Հանրապետության ճանաչումը դատապարտելու իմ առաջարկը»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է խորհրդի անդամ Մատեո Ֆորտեն՝ ընդգծելով, որ Միլանի քաղաքային խորհուրդը նույն դահլիճում 1997թ. ճանաչել է նաև Հայոց ցեղասպանությունը:
«1997 թ.-ին Պալացցո Մարինոյի քվեարկությունից հետո, որի հետ քաղաքապետարանն առաջին անգամ ճանաչեց 1997 թ. Հայոց ցեղասպանությունը, Միլանը կրկին ճանապարհ է բացում»,- գրել էՖորտեն: