Սմերչը, Լոռան, Դրոնը` բոլորը չափազանց կարևոր են, սակայն ամենաառաջին գործոնը կամքն է.եթե չես ուզում պարտվես` չես պարտվում
Սմերչը, Լոռան, Դրոնը և նորագույն բոլոր զինատեսակները չափազանց կարևոր են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը և հավելում. «Ես դրանց մասին տարիներ շարունակ գրել եմ, հիմնավորել հինգերորդ սերնդի պատերազմի կարևորությունը և այլն, սակայն միևնույնն է ամենաառաջին գործոնը կամքն է, կամքի գործոնը, եթե չես ուզում պարտվես` չես պարտվում»:
Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ Հյուսիսային ուղղությամբ համառ մարտերը շարունակվում են, մեր զորքերը կիրառում են շատ գրագետ մարտավարություն: Հերթական համառ գրոհը հետ է մղելիս, մեր զորքերի հարվածներից հակառակորդի հետևակը դիմել է փախուստի: