Ռուսաստանը Կասպից ծովում զորավարժություններ է սկսել
Կասպից ծովում զորավարժությունները մեկնարկել են ռուսական վեց նավերի, յոթ ինքնաթիռների և ավելի քան 400 զինծառայողի ներգրավմամբ: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ուրբաթ օրը լրագրողներին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:
Զորավարժությունները տեղի կունենան Կասպից ծովի կենտրոնական մասում՝ Աբշերոն թերակղզուց հյուսիս:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ վերահսկողական ստուգման շրջանակներում ձեռնարկված միջոցառումները որևէ սպառնալիք չեն պարունակում և սահմանափակումներ չեն մտցնի կասպիական պետությունների տնտեսական գործունեության համար: