Անդադար նամակներ եմ ստանում աղջիկներից, ովքեր ուզում են զենք վերցնեն ու գնան սահման. Արծրուն Հովհաննիսյանն ասել է, թե ում կարող են դիմել
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ իր առավոտվա հայտարարությունից հետո անդադար նամակներ է ստանում աղջիկներից, ովքեր ուզում են զենք վերցնեն ու գնան սահմանը պահեն։
«Չեմ զարմանում քանի որ առյուծի էգն ու որձը չի լինում։ Մեր քույրերը պատիվ ունեն և դա է մեր գոյության երաշխիքը։
Սիրելիներս դիմեք այս հայուհուն (հղում) Նաև Նարե Խլղաթյանին (հղում)
Զանգահարեք այս համարներով 055505114
093792787»,-գրում է Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ Արծրուն Հովհաննիսյան գրել էր, որ իր ուսանողուհիները կանանց ջոկատ են կազմում: