Անիմաստ ստեղ լռված ենք. Տանեն, թող կռվենք, էդ մեր ծախսերն էլ թող փոխանցեն բանակին. «Գորիս» ՔԿՀ դատապարտյալ
ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Կարեն Նավասարդյանը, զանգահարելով aravot.am-ի խմբագրություն, ասաց, որ ինքը պատրաստ է իր բոլոր բախտակից ընկերների հետ որպես մահապարտ մեկնել Արցախ՝ պայքարելու։
Մեկ այլ դատապարտյալ՝ 40-ամյա Էդգար Համբարձումյանն էլ իր հերթին նշեց, որ ժամանակին ծառայել է Մարտունիում։ «Հիմա դիմում եմ գրել, որ ինձ ուղարկեն հենց այդտեղ, պատրաստ եմ մինչեւ վերջին շունչս պայքարել ազերիների դեմ։
Ես ինքս Քաջարանից եմ՝ քաջերի քաղաքից, կարծում էլ բան պետք չի ասել»,–ասաց Էդգար Համբարձումյանը։ 60-ամյա Հենրիկ Ավագյանի խոսքով էլ, ինքը մասնակցել է 1990-ականների հայ–ադրբեջանական սահմանային հակամարտությանը, զենք կիրառելու մեծ փորձ ունի։
«Անիմաստ ստեղ լռված ենք։ Տանեն, թող կռվենք, էդ մեր ծախսերն էլ թող փոխանցեն բանակին»,–ասաց Հենրիկը։
Ամբողջական հոդվածը` aravot.am-ում