էն որ գրել էի վաղը` այսօր եղավ... հայկական կողմը նորից անցել է հարձակման. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«էն որ գրել էի վաղը` այսօր եղավ։ Ու մտածեք, թե ինչ եք ասելու հիմա հարձակվող Հայոց բանակի զինվորին ու հրամանատարին»:
Ավելի վաղ նա արձագանքել էլ հայկական կողմի նահանջի հետ կապված հասարակության տրամադրությանը և գրել.
«Վաղը, որ իմ եղբայրներն ու քույրերը համառ դիմադրելուց հետո նորից անցնեն հարձակման, իսկ անցնելու են հաստատ, շատերդ ամաչելու եք այս տրամադրությունների համար։ Այո նահանջել ենք, որոշ տեղերում դա ամենաճիշտ լուծումն է։ Մի արեք նման բաներ»: