Իրանը հոկտեմբերի 21-ից օդային պաշտպանության լայնածավալ զորավարժություններ կանցկացնի
Իրանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները պատրաստվում են զորավարժություններ կազմակերպել, որոնք ընդգրկում են երկրի տարածքների կեսից ավելին: Հայտնում է tasnimnews.com կայքը:
«Velayat Sky-99- ի պահապանները» ծածկագրով հակաօդային պաշտպանության զորավարժությունները կսկսվեն չորեքշաբթի օրը, հայտարարել է զորավարժությունների հրամանատար Քադեր Ռահիմզադեն:
Վերջինիս խոսքով՝ զորավարժություններում ներգրավված են բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները: Այն ուղղված է մարտական պատրաստվածության բարձրացմանը և զինված ուժերի ՀՕՊ-ի հնարավորությունների համախմբմանը:
Հրամանատարի խոսքերով, առաջիկա զորավարժությունը կներառի տարբեր տեսակի հայրենական հրթիռային համակարգեր, ռադարներ, էլեկտրոնային պատերազմական սարքավորումներ և կապի համակարգեր, որոնք հակազդում են օդային սպառնալիքներին փոքր, միջին և մեծ բարձրություններում: