Այս պատերազմը մի բան ապացուցեց՝ մեզանում եվրոպական արժեքները ավելի ամուր են, քան Եվրոպայում. Արամ Փախչանյան
«Այբ» դպրոցի տնօրեն եւ ABBYY ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այս պատերազմը մի բան ապացուցեց՝ մեզանում եվրոպական արժեքները ավելի ամուր են, քան Եվրոպայում։
Եթե չափենք մեր արշինով, մենք տեսանք զրո մարդասիսություն, զրո ազնվություն, զրո արդարություն, զրո խիզախություն։
Տեսանք շահ։
Տեսանք անտարբերություն եւ թուլություն։
Տեսանք եւ հասկացանք՝ դրանց վրա հույս չկա։
Մարդկությունը մենք ենք փրկելու»: