Սա ցնդամիտ քաղաքականության արդյունք է, բայց մենք ինչպես միշտ ուրիշին ենք մեղադրում. Սոս Գիմիշյան
Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը Սոս Գիմիշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նոր կարդացի իմ ընկերներից մեկի զայրույթը՝ աշխարհ կամգնի իջնող կա։ Իսկապես, մեր վարած քաղաքականության արդյունքում, շատ հիմար վիճակում ենք հայտնվել։ Մի կողմից, քանի որ Հայաստան պետությունը համագործակցում է ռուսների հետ, ԱՄՆ իր գործընկերների հետ չի աջակցում հայ ժողովրդին, մյուս կողմից, քանի որ Հայաստանի իշխանությունները, Հայաստան պետության որոշմանը հակառակ, փաստացի գցել ենք ռուսներին և համագորժակցում ենք ԱՄՆ հետ, ռուսները իրենց գործընկերների հետ նույնպես չեն աջակցում հայ ժողովրդին։
Եթե մենք ի սկզբանե ոչ մեկի հետ չհամագործակցեինք, կլինեինք շատ ավելի լավ վիճակում քան հիմա և երկու ուժային կենտրոններն էլ մեր նկատմամբ կլինեին համեմատաբար չեզոք։
Իսկ հիմա երկուն էլ չեն վստահում և թշնամաբար են վերաբերվում և Հայաստան պետությանը, և Հայաստանի իշխանություններին և դրա արդյունքում Հայ ժողովրդին։
Սա պարզապես, Հայաստանի ժողովրդի, Հայաստան պետության և որպես արդյունք Հայաստանի իշխանության ցնդամիտ քաղաքականության արդյունք է, բայց մենք ինչպես միշտ ուրիշին ենք մեղադրում։ Մենք բոլորս ենք մեղավոր, հերիք է ուրիշ տեղ փնտրենք մեր խնդիրների լուծումները։ Մեր ժողովուրդն ու մեր բանակն են մեր հույսը, հավատը և սերը»։