Հայկ Մարությանը կգլխավորի Երևանում կազմավորվող կամավորական ստորաբաժանումը
Վարչապետի կոչին ընդառաջ` Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Երևանում ևս սկսվել է կամավորական ջոկատների կազմավորումը։
«Երևանի կամավորական ստորաբաժանման կազմավորումը ընթացքի մեջ է։
Ստորաբաժանումը կգլխավորի քաղաքապետ Հայկ Մարությանը»,- գրել է նա։
Նշենք, որ վարչապետի այդ կոչին ավելի վաղ արձագանքել են Տավուշի, Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Լոռու և Շիրակի մարզպետերը, մի շարք քաղաքապետեր։