Մասնագիտական պարտքը կատարելիս Արցախում բժիշկ է զոհվել
Միքայելյան համալսարանական հիվանդանոցը տեղեկացնում է, որ մասնագիտական պարտքը կատարելիս բժիշկ է զոհվել։
«Խորը վշտով տեղեկացանք Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի կլինիկական օրդինատոր Նարեկ Մեսրոպյանի մահվան մասին, ով մարտի դաշտում կատարում էր մասնագիտական պարտքը: Հիվանդանոցի անձնակազմը ցավակցություն է հայտնում ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին: Հավերժ հիշատակ և խոնարհում:»,–նշված է հիվանդանոցի Facebook սոցցանցի էջում։