Ալիևը հայտարարել է, որ ԼՂ իրավիճակի քննարկման նպատակով Պուտինից Մոսկվա այցելելու հրավեր չի ստացել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ ինքը իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինից հրավեր չի ստացել այցելել Մոսկվա ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Ոչ», - ասել է պետության ղեկավարը ճապոնական Nikkei թերթին տված հարցազրույցում՝ պատասխանելով թղթակցի համապատասխան հարցին: Հարցազրույցը ցուցադրվել է հինգշաբթի օրը AzTV պետական հեռուստաալիքով:
Խոսելով Մոսկվա մեկնելու իր պատրաստակամության մասին, եթե նման հրավեր լինի, Ալիևը նշել է, որ Պուտինի հրավերով ինքը բազմիցս այցելել է Մոսկվա:
«Ես տարեկան կատարում էի մի քանի այցելություն. գործընկեր երկրների և հարևանների միջև այդ բարձր մակարդակի շփումները սովորական բան են», - ասել է նա:
Ալիևը չի բացառել Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման հնարավորությունը` միևնույն ժամանակ շեշտելով, որ այս երկրի ներկայիս կառավարության հետ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները շատ հեռու են:
«Հհանդիպում հնարավոր է, քանի որ նախկինում էլ են եղել նման հանդիպումներ: Եթե այդպիսի հանդիպում լինի, դա կախված կլինի օրակարգի բովանդակությունից: Ցավոք, Հայաստանի ներկայիս կառավարության հետ հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները շատ հեռու են», - ասել է Ալիևը: