Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Փաստաբանների պալատը դատապարտել է Երեմ Սարգսյանին Ծառուկյանի գործով վարույթից հեռացնելը
«Թթենի» ֆիլմը հիշեցի, երբ Գասպարի տղաները խնդրում են Սամսոն քեռիից թթենու ծառից օգտվել. պատմաբան Պաշտոնական. Զինեդին Զիդանը նշանակվեց Ֆրանսիայի ազգային հավաքականի մարզիչԻրազեկում․ Արագածոտնի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակՔննարկվել են Հայաստան-Բոլիվիա համագործակցության զարգացման հեռանկարներըԲացահայտվել է վառելիքի իրացման ոլորտում տնտեսվարողի կողմից խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք (տեսանյութ)Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. կա վիրավորԽոշոր հրդեհ Բարսելոնայի մետրոյի կայարաններից մեկում. տուժել է 140 մարդ«Ճնճղուկ»-ը հայտնվել է շատ վատ վիճակում. Էդգար ՂազարյանՄԻՊ-ի ներկայացուցիչները ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին«Թամարա»-ի արտադրատեսակներն անվտանգ են․ ՍԱՏՄՄոսկվան այլևս չի պատրաստվում հանդուրժել Երևանի «երկու աթոռի վրա նստելու» քաղաքականությունը․ ՍուրենյանցԿամո Արեյանի վերաբերյալ քրեական գործը մուտքագրվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանԵվ այս տխուր իրողությունը ոմանք կոչում են «ինքնիշխանություն»․ Արտակ ԶաքարյանԲաքվում շարունակվում է ըմբշամարտի Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությունը. Հայաստանն այսօր 5 մասնակից ունի
Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի երկաթուղային հատվածի վերակառուցումը. Էրդուգեր Թոփթաշ
Ալավերդիում մինչև ժամը 21։00-ն ջուր չի լինիԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում մինչև 36 ժամ գազ չի լինի Իսրայելը Գազայում uպանել է Համասի ոստիկանության հրամանատարին և Նուբհա հատուկ նշանակության ջոկատի սպայինՀրդեհ Ուրցաձոր գյուղում․ այրվել են մոտ 2000 հակ անասնակեր և մոտ 2500 քմ հնձած ցորենի արտԴավիթաշենում տրոլեյբուսի հոսանք ընդունող ձողը կպել է էլեկտրալարերին․ բետոնե էլեկտրասյունը տապալվել է
Արմեն Աշոտյանը կալանավայրից 6 առաջարկ է ներկայացրել խորհրդարանական ընդդիմությանը
Փաստեր Կոնջորյանների մասին, որոնք Փաշինյանն ամիսներ առաջ մակուլատուրա էր համարում․ «Ժողովուրդ»Բա խոսեք, ինչու՞ եք բերաններդ ջուր առել․ Շարմազանովը՝ առավոտից երեկո «ինքնիշխանություն» ասողներին
Ողբերգական դեպք Լոռու մարզում. Վանաձորի Բուլղարական թաղամասում հայտնաբերվել է 6-ամյա աղջնակի մարմին
Ուկրաինական մեծ թվով զորքեր ոչնչացվել են Խարկովի և Սումիի մարզերում
ՌԴ-ն, կարծես, վերջնաժամկետ է սահմանել ՀՀ-ի համար՝ իր կողմից իջեցված հարցադրումների պատասխանը ստանալու համար, ինչից հետո շատ ավելի կոշտ է գործելու․ Աբրահամյան
Դատախազությունը պետական շահերի պաշտպանության շրջանակում համայնքներին է վերադարձնում հանրային բարիքը․ դատախազություն (տեսանյութ)Ինչ է սպասվում օգոստոսի 2-ին. կիրակի օրը կընտրեն ԱԺ նախագահ․ «Ժողովուրդ»Մեկնարկել են զինվորական երդման արարողություններըԷլեկտրաէներգիայի անջատումներ` Երևանում և մարզերումՀամասը համաձայնել է Գազայի հատվածում աստիճանական զինաթափման240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. ոչ թե ՄԱԿ-ն է ֆինանսավորում ԱԺ-ին, այլ ԱԺ-ն՝ ՄԱԿ-ի ծրագիրը. ՔՊ սեմինարների հետքերով. «Ժողովուրդ»Մի շարք հասցեներում գազ չկա ԱՄՀ-ն ՀՀ ֆինանսների նախարարության մոդելը գնահատել է որպես այլ երկրների համար օրինակելի փորձ Թրամփը մերժել է Նեթանյահուի առարկությունները՝ կապված Թուրքիային F-35 մատակարարելու հետ ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր. Մարիա Զախարովա Մորը սպանած 20-ամյա Էրիկին տեղափոխելու են հոգեբուժարան. «Հրապարակ» Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին. «Հետք» ՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը մեկ օրվա ընթացքում ոչնչացրել է 182 ուկրաինական ԱԹՍ Իրանը Զելենսկուն հիշեցրել է Առաջին աշխարհամարտի հետևանքների մասին Կոտայքի մարզում մեքենան բախվել է հեծանիվին, ապա գլխիվայր հայտնվել ճանապարհին. վիրավոր կա Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան «Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ Ամստերդամ «Հայաստանի ինքնիշխանությունից գրեթե բան չի մնացել»․ Շարմազանով Լիբանանի հարավում իսրայելական հարվածի հետևանքով վնասվել է քրիստոնեական տաճար Թուրքիայում պաշտոնյա է սպանվել
Քաղաքականություն

Լենա Նազարյանը դիմել է Սփյուռքի բարեկամներին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սփյուռքի սիրելի՛ բարեկամներ,

Շատերդ այս օրերին նորից համախմբված ու ուժերի գերլարումով անում եք ամեն ինչ հայրենիքին՝ Արցախին, հարազատներին օգնելու համար: Ձեր ջանքերն ակնառու են, արդյունավետ ու շատ գնահատված:

Տեսնելով, որ ձեր անելիքներից որպես մի կարեւոր ուղղություն նախաձեռնել եք ձեր բնակության վայրում տեղական ու պետական կառավարման մարմինների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման եւ Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող որոշումներ, բանաձեւեր կամ հայտարարություններ ընդունելու պահանջ, ներկայացնում ենք որոշման նախագծի ՏԱՐԲԵՐԱԿ, որն ամբողջությամբ կամ հատվածաբար կարող եք օգտագործել ձեր ասելիքը ներկայացնելու համար:

Ցանկացած ջանք, որն ուղղված կլինի քաղաքային խորհուրդներում, խորհրդարաններում, կառավարություններում եւ այլ ազգային կամ վերազգային կազմակերպություններում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձեւերի ու որոշումների ընդունմանը, կնպաստի հազարավոր մարդկանց անվտանգության եւ կյանքի իրավունքի ապահովմանը։

Տեքստում նշված որոշումների ցանկն ամեն օր կթարմացվի՝ այս գրառումը խմբագրելու միջոցով:

Ովքեր պատրաստ են ներքոնշյալ տեքստը թարգմանել անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն եւ այլ լեզուներով, խնդրում եմ գրել անձնական նամակ կամ մեկնաբանություն:

***

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքական ու ռազմական վերնախավի նախաձեռնած լայնածավալ ռազմական ագրեսիան ուղղակիորեն սպառնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) բնակչության կյանքին ու գոյությանը։

Շաբաթներ տեւող եւ հրադադարի երկու անհաջող փորձից հետո առայսօր շարունակվող Ադրբեջանի ռազմական գործողությունների պատճառով սպանվել են չորս տասնյակ քաղաքացիականներ եւ երեխաներ։ Ադրբեջանի դիվերսիոն խումբը, ներխուժելով անպաշտպան բնակիչների բնակավայրեր, գնդակահարել է նրանց տներում, ռմբակոծել փողոցներում:

Գրանցվել է Ադրբեջանի կողմից արգելված զինատեսակների կիրառում՝ մասնավորապես կասետային ռումբեր, քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու եւ երկարաժամկետ վնաս հասցնելու համար:

Հայ ռազմագերիների նկատմամբ դրսեւորվել է անմարդկային վերաբերմունք. գլխատում եւ Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշների մեջ փաթաթված գնդակահարումներ: Ադրբեջանի զինվորներն այս բարբարոսությունները տեսանկարահանել եւ հրապարակել են սոցիալական ցանցերում, ուղարկել զոհերի հարազատներին:

Պաշտպանական գործողությունների ընթացքում հարյուրավոր հայ զինվորականներ են զոհվել, իսկ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության մի մասը ստիպված է եղել դուրս գալ իր բնակության վայրից՝ հետեւում թողնելով չընդհատվող հրետանակոծություններից ավիրված քաղաքներ ու գյուղեր, սահմանագծում պայքարող հարազատներ, իսկ առջեւում բախվելով վաղվա օրվա հանդեպ անորոշությանն ու տնից ու կյանքից զրկվելու իրական վտանգին։

Այսօր, ավելի քան երբեւէ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության կյանքի իրավունքն ու անվտանգությունը պահանջում է միջազգային հանրության հրատապ եւ հստակ քայլերը։ Աշխարհի մի շարք տեղական եւ պետական կառավարման մարմիններ, առերեսելով պահի հրամայականը եւ գիտակցելով իրենց դերն Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիան զսպելու ու Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը, որպես նրանց անվտանգության եւ կյանքի իրավունքի երաշխիքներից մեկը, ճանաչելու գործում, ընդունել են որոշումներ։

Մասնավորապես տեղեկանում ենք, որ.

հոկտեմբերի 1-ին Չիլիի խորհրդարանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտող որոշում,

հոկտեմբերի 6-ին Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Թուրքիայի ռազմական հռետորաբանությունը դատապարտող որոշում,

հոկտեմբերի 7-ին Ժնեւի քաղաքային խորհուրդն ընդունել է Ադրբեջանի ագրեսիան դատապարտող եւ Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը որպես նրանց անվտանգության միակ երաշխիք ճանաչող որոշում,

հոկտեմբերի 8-ին Ֆրանսիայի Ալֆորվիլլ քաղաքի քաղաքային խորհուրդը քվեարկել է Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման օգտին,

հոկտեմբերի 8-ին Բասկերի երկրի խորհրդարանն ընդունել է հռչակագիր, որի համաձայն հարցի լուծումը պետք է հիմնվի Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների մեծամասնության կամքի ազատ արտահայտման վրա,

հոկտեմբերի 9-ին Կիպրոսի խորհրդարանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան եւ Թուրքիայի նեգրավվածությունը դատապարտող բանաձեւ,

հոկտեմբերի 13-ին Բելգիայի ֆլամանական խորհրդարանը ընդունել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի եւ Թուրքիայի պատերազմական գործողությունները դատապարտող բանաձեւ,

հոկտեմբերի 14-ին Ավստրիայի խորհրդարանը ընդունել է Թուրքիայի ներգրավվածությունը դատապարտող բանաձեւ,

հոկտեմբերի 15-ին Լյուքսեմբուրգի խորհրդարանն ընդունել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան, Թուրքիայի աջակցությունը եւ վարձկանների ներգրավվածությունը դատապարտող բանաձեւ,

հոկտեմբերի 15-ին իտալական Միլան քաղաքի խորհուրդն ընդունել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը,

հոկտեմբերի 15-ին Ֆրանսիական Լիմոնե քաղաքի համայնքային խորհուրդը քվեարկել է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման օգտին,

հոկտեմբերի 19-ին Ֆրանսիայի Վիեն քաղաքի համայնքային խորհուրդն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձեւ,

հոկտեմբերի 21-ին Կալիֆոռնիայի Ֆոուլեր քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի ինքնորոշման եւ անկախության իրավունքը, նաեւ միաձայն դատապարտել Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ եւ ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին կոչ արել միանալ Արցախի ազատությանն աջակցելու հարցում,

հոկտեմբերի 21-ին Ավստրալիայի ամենամեծ նահանգներից մեկի՝ Նոր Հարավային Ուելսի Օրենսդիր ժողովը 61 կողմ ձայնով պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: Խորհրդարանականները դատապարտել են նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից հարձակումները Արցախի բնիկ հայերի դեմ,

հոկտեմբերի 21-ին Կատալոնիայի խորհրդարանը հայտարարություն է ընդունել, որով կոչ է անում վերջ դնել ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղում, դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության վրա հարձակումները եւ սատարում է կողմերի միջեւ կառուցողական բանակցություններին՝ ուղղված խնդրի խաղաղ կարգավորմանը, որը պետք է հիմնված լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մեծամասնության կամարտահայտության հիման վրա:

հոկտեմբերի 22-ին ԱՄՆ Նյու-Ջերսի նահանգի Ֆորտ-Լի քաղաքը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան եւ ճանաչել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու Արցախի Հանրապետության անկախությունը։

Ստորեւ ներկայացված տեքստը կարող է ծառայել որպես որոշման ՆԱԽԱԳԾԻ ՆՄՈՒՇ այս տեսքով, լրամշակումներով կամ կրճատումներով։

Հաշվի առնելով որ,

Լեռնային Ղարաբաղի տարածքը Կովկասյան տարածաշրջանի հայերի համար հանդիսանում է կենսական եւ բնիկ տարածք,

1923 թվականին Իոսիֆ Ստալինի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը կամայական կերպով շնորհվեց Ադրբեջանի Սոցալիստական Խորհրդային Հանրապետությանը՝ անտեսելով տարածքի ժողովրդագրական պատկերը,

Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները, ոչ միայն ոչինչ չձեռնարկեցին տարածաշրջանի սոցիալական, մշակութային եւ տնտեսական կյանքի զարգացման ուղղությամբ, այլ՝ հակառակը, 1920-ական թվականներից մինչեւ Խորհրդային Միության անկումն այնտեղ կիրառեցին համակարգային Էթնիկ զտման քաղաքականություն,

Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, հետեւելով խորհրդային օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգին եւ միջազգային օրենքներին, իր անկախությունը հռչակեց 1991 թվականի սեպտեմբերի 2-ին՝ հաստատելով այն նույն թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով,

Ադրբեջանի հայերը ենթարկվել են պարբերաբար կրկնվող կազմակերպված սպանդի՝ Սումգայիթում (1988 թվականի փետրվարի 25-27-ը), Կիրովաբադում (1988 թվականի նոյեմբերի 23-ին), Բաքվում (1990 թվականի հունվարի 12 -19-ը), Մարաղայում (1992 թվականի ապրիլի 10-ին), հետեւաբար նրանց անվտանգությունը եւ կյանքի իրավունքը չի կարող երաշխավորվել Ադրբեջանի Հանրապետության տարածքում,

անկախությունից ի վեր Լեռնային Ղարաբաղի՝ ժողովրդավարական ընտրություններով ընտրված իշխանությունները երաշխավորում են իրենց բնակիչների անվտանգությունը, սոցիալական, մշակութային ու տնտեսական բարգավաճումը,

Ադրբեջանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հարձակում է սկսել՝ նպատակ ունենալով վերահսկողության տակ վերցնել Լեռնային Ղարաբաղը՝ այնտեղից դուրս մղելով հայ բնակչությանը,

ընթացող պատերազմը ամենադաժան է 1994 թվականին կնքված զինադադարից հետո,

Թուրքիայի եւ նրա կողմից Սիրիայից, Լիբիայից, Աֆղանստանից, Պակիստանից բերված վարձու զինյալների ներգրավվումը վտանգում է տարածաշրջանի ժողովուրդների գոյությունը եւ խաթարում հնարավոր խաղաղ համակեցությունը՝ հանգեցնելով առավել մեծ ծավալի հակամարտության,

Ադրբեջանն ու Թուրքիան վերջնագիր են ներկայացրել՝ պնդելով, որ միայն Լեռնային Ղարաբաղի կապիտուլայացիայի կամ ամբողջական գրավման պարագայում կհաստատվի հրադադար,

Ադրբեջանն ու Թուրքիան շարունակաբար մերժում են միջազգային հանրության կոչերը հրադադարի վերաբերյալ,

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում,

ՄԱԿ-ի Կանոնադրության, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի եւ մարդու իրավունքների այլ հիմնարար փաստաթղթերում ամրագրված ազատության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների սկզբունքներով:

Քաղաքային խորհուրդը/խորհրդարանը/կառավարությունը/վերպետական որեւէ կառույց.

ճանաչում է Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքն անկախ կարգավիճակով՝ որպես նրանց անվտանգության միակ երաշխիք, ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը,

դատապարտում է Ադրբեջանի ռազմական հարձակումը, որը հակասում է 1994 թվականի զինադադարի դրույթներին,

դատապարտում է արտաքին որեւէ միջամտություն՝ մասնավորապես Թուրքիայի ռազմական եւ քաղաքական աջակցությունը Ադրբեջանին, աջակցում է Կովկասի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների իրավունքները հարգող, արդար ու կայուն խաղաղության կերտման գործընթացին»։