Ալիևը վստահ չէ, որ կարող է պահել այն, ինչ իրեն հաջողվել է գրավել. Արման Մելիքյան
Արցախի Արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին։
«Ըստ ամենայնի, Ալիևը հասկացել է, որ պետք է հետքայլ անի, բայց նա ցանկանում է, որ Արցախի Պաշտպանության բանակն ինքն առաջինը դադարեցնի ռազմական գործողությունները:
Ակնհայտ է, որ թշնամին սկսել է սայթաքել և այժմ ուզում է կարչել գոնե նրանից, ինչ իրեն հաջողվել է գրավել, բայց վստահ չէ, որ կարող է այն պահել»,-գրել է նախկին արտգործնախարարը։