Կոտայքի մարզի բազմաթիվ հասցեներում 1 օր ջուր չի լինի Նորացված մանդատը արտացոլում է ՀՀ-ի ժողովրդի անսասան հավատն ու վստահությունը Ձեր ղեկավարության նկատմամբ. Մոդին շնորհավորել է ՓաշինյանինԵս պայքարի ցանկացած սցենարի պատրաստ եմ. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ)27/7 ընտրատեղամասում ԲՀԿ ստացել է 77 ձայն, ԿԸՀ կայքում նշված է 1 ձայն. ԲՀԿ-ն մի շարք ընտրատեղամասերում սկսել է վերահաշվարկ (փաստաթղթեր)ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց»-ում ձերբակալված Հովհաննես ՍահակյանինԱյս պայմաններում հրապարակված թվերը չեն կարող արտացոլել իրական պատկերը․ «Ուժեղ Հայաստանը» հայտարարություն է տարածել Իմ անձնական կարծիքն է՝ մանդատները պետք չէ վերցնել. Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)Հայաստանում ընտրություններն անցել են ընդդիմության նկատմամբ կիրառվող ճնշումների մթնոլորտում․ ԶախարովաԱվտորիտարիզմի էջը Հայաստանում փակված է. Արարատ ՄիրզոյանԵկեք, եկեք ԱԺ. Ալեն Սիմոնյանն արդեն ծաղրում է պարտված ընդդիմությանը. ինչ կլինի հետո... (տեսանյութ)«Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա». Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորել է ՓաշինյանինՆԱՏՕ-ի ուժերը Լատվիայի երկնքում անօդաչու թռչող սարք են խոցելՍին լավատեսությունը վատ հիվանդություն է. Նազենի ՀովհաննիսյանԱյս ընտրությունների մասին շատ բան կարելի է ասել, բայց գեթ մեկ քվե չի կեղծվել. ԻոաննիսյանՀայաստանում ընտրությունների վերահսկումը դժվար էր. Ռուսաստանի ԿԸՀ-ի անդամԹրամփը խորհուրդ է տվել Իրանին դադարեցնել Իսրայելի վրա հրթիռային հարձակումներըՄենք հավատացել ենք, որ դուք պայքարում եք ոչ թե հանուն մանդատի, այլ՝ հանուն հայրենիքի և Եռաբլուրի. զոհվածների ծնողները ընդդիմությանը կոչ են անում չվերցնել մանդատները
ԲՀԿ ստացած քվեների հետ տարատեսակ թվաբանական աճպարարություններ են կատարվում. ԲՀԿ-ն դիմելու է վերահաշվարկի համար
ԵՄ խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան շնորհավորել է Նիկոլ ՓաշինյանինՀանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է. ՔԿԻՀՊԿ-ն հարձակվել է Հայֆայի նավթաքիմիական գործարանների վրա. Իսրայելը հարվածել է Թեհրանի համալսարանինԵթե մանդատները չեն վերցնում` ԱԺ ձևավորվում է. Արփինե ՀովհաննիսյանԴեռ հստակ չգիտենք՝ խորհրդարան անցնում են երեք, թե չորս ուժ. մանդատների բաշխվածությունը հետո կիմանանք. ԿԸՀ նախագահՇնորհավորում եմ Հայաստանին ժողովրդավարական և ազատ ընտրություններ անցկացնելու կապակցությամբ. ԶելենսկիԱրագածավան գյուղում բախվել են «Ford Transit»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ վիրավոր կաՈւժգին և ավերիչ երկրաշարժ Ֆիլիպիններում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներՄենք ձեզ ձայն չենք տվել, որ էդ ողորմելիների համար բոքսի տանձիկ աշխատեք. Արամ Գևորգյանը` ընդդիմությանըՆերկայում ունենք ավելի թուլացած և պակաս լեգիտիմությամբ իշխանություն. Կարպիս ՓաշոյանՀամոզիչ հաղթանակ էր. սկսելու ենք պայքարել քրեաօլիգարխիայի դեմ. Փաշինյան (տեսանյութ)Եմենը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին
ԿԸՀ-ն հրապարակեց ընտրությունների նախնական արդյունքները
Դատախազությունն ամփոփել է փետրվարի 7-ից մինչև հունիսի 7-ը ընտրական հանցագործություններով ստացված դիմումների, հաղորդումների արդյունքներըՌԴ-ն կընդլայնի ՀՀ-ից ձկան մատակարարումների սահմանափակումները, եթե առաջանան անասնաբուժական ռիսկերՆո՜ւ, ես 10 մլրդ-ը պակաս եմ ասում...պահել էի, որ ինչ-որ մի բանի համար կարող ա պետք գար. դե որ բացահայտեցիք՝ ասեմ. Փաշինյան (տեսանյութ)«Համոզիչ հաղթանակ». Մակրոնը շնորհավորել է ՓաշինյանինԱՊՀ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում չի հայտնաբերել որևէ խախտում, որը կարող էր ազդել ընտրությունների արդյունքների վրաՏարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հունիսի 8-ի դրությամբԻրանը հրադադարից հետո առաջին անգամ հարվածներ է հասցրել ԻսրայելինՄԻՊ-ն ամփոփում է Ազգային ժողովի ընտրությունների ընթացքի վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքներըՀիմա պարզ ա, չէ՞, ինչո՞ւ էին նիկոլականները «պանիխիդա» դեմքով կանգնել իրենց առաջնորդի ասուլիսի ժամանակ․ ՇարմազանովՀունիսի 8-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է 619 ահազանգ (տեսանյութ)
ՔՊ-ին չի բավարարում ընդամենը երկու ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար․ Արփինե Հովհաննիսյան
Իսրայելը հրթիռային հարձակում է սկսել ամբողջ Լիբանանի տարածքումՀետընտրական զարգացումներ լինելու են... Հայկ ՄարտիրոսյանՈր ուժը քանի պատգամավոր կունենա՝ եթե ընդդիմությունը վերցնի մանդատներըԿԸՀ–ն վերջապես ամփոփել է բոլոր` 2005 տեղամասերի նախնական արդյունքներըՂազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ևս ժամանակից շուտ շնորհավորեց Նիկոլ ՓաշինյանինՆախնական տվյալների ամփոփումը չի ավարտվել. մշակվել է 1.437.612 քվեն, որի արդյունքում ՔՊ-ի ձայները իջել են 49.82 %. ԿԸՀ նախագահԳիշերային կլոունադան տեսան բոլորը... սպասենք. Մհեր Մկրտչյան
«Անկախ դիտորդը» պահանջելու է անվավեր ճանաչել 12/13 և 35/65 տեղամասերի արդյունքները․ Իոաննիսյան
Միջազգային

Արցախի ԱԳՆ հայտարարությունը` կրակը դադարեցնելու քայլերը խափանելու Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունների վերաբերյալ

Հարվածի ժամի և վայրի ընտրությունը կասկած չի թողնում, որ Ադրբեջանը բացահայտ և ցուցադրաբար սաբոտաժի է ենթարկում միջազգային միջնորդների…

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարություն է տարածել`ռազմական գործողությունները դադարեցնելուն ուղղված խաղաղ նախաձեռնությունները խափանելու Ադրբեջանի և Թուրքիայի նպատակային գործողությունների վերաբերյալ: Հայտարարությունում ասվում է.

«Հոկտեմբերի 23-ին՝ ողջ օրվա ընթացքում, ադրբեջանա-թուրքական զինված ուժերը հրթիռային և հրետանային կայանքներից հարվածներ են հասցրել Արցախի Հանրապետության մի շարք բնակավայրերի վրա: Նույն օրը երեկոյան ինտենսիվ հրթիռային հարձակման է ենթարկվել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը: Արդյունքում վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչների շրջանում կան վիրավորներ: Ուշագրավ է այն փաստը, որ Ստեփանակերտի ուղղությամբ հրթիռային հարվածներն իրականացվել են ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի և Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադար հաստատելու նպատակով Վաշինգտոնում կայացած առանձին հանդիպումների ավարտից անմիջապես հետո:

Հարվածի ժամի և վայրի ընտրությունը կասկած չի թողնում, որ Ադրբեջանը բացահայտ և ցուցադրաբար սաբոտաժի է ենթարկում միջազգային միջնորդների ջանքերը՝ ուղղված Արցախի Հանրապետության դեմ ագրեսիայի դադարեցմանը: Ավելի վաղ Ադրբեջանի իշխանությունները ձախողել են մարդասիրական հրադադարի մասին պայմանավորվածությունների իրականացումը, որոնք ձեռք են բերվել հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի նախագահի, իսկ հոկտեմբերի 17-ին` Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ:

Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությունը լիովին վայելող Ադրբեջանի այս հետևողական և նպատակաուղղված գործողությունները վկայում են, որ պատերազմն Ադրբեջանի իշխանությունների գիտակցված ընտրությունն է: Հենց այս փաստն է, որ թույլ չի տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին և, ընդհանուր առմամբ, միջազգային հանրությանը՝ առաջընթացի հասնել ռազմական գործողությունները դադարեցնելու և խաղաղ կարգավորման գործընթացը վերսկսելու փորձերում:

Կրակը դադարեցնելու բանավոր սին խոստումների վերաբերյալ բազմաթիվ հայտարարությունների և միաժամանակ զինված ագրեսիան շարունակելու Ադրբեջանի ստեղծած արատավոր շրջանը կարող է ճեղքվել Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչմամբ և Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառմամբ, այդ թվում` անհատական բնույթի, այդ երկրի բարձրագույն ղեկավարության դեմ»: