Երևանաբնակ տղաները գոռում են՝ «մոնստըռները էկան, խփե՛ք», իսկ արցախաբնակները՝ «թո՛րքը կյամա, թխե՛». Մելիքյան
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Երևանում ապրող և Արցախից տեղափոխված երեխաները կռիվ-կռիվ են խաղում։ Երևակայական զենքերից միասին «կրակում» են հարձակվող երևակայական թշնամուն։
Երևանաբնակ տղաները «կրակելուց» գոռում են՝ «մոնստըռները էկան, մոնստըռնե՛րը, խփե՛ք!!», իսկ Արցախաբնակները՝ «թո՛րքը կյամա, թո՛րքը, թխե՛!!!»...
Եղիցի Հաղթանակ!
Եղիցի Խաղաղություն!
Եղիցի Լույս!