Հրադադարի գնալը քաղաքական հարց է, բայց մեր ռազմական պլաններում այս վիճակին համակերպվել չկա. Արծրուն Հովհաննիսյան
Արցախի պաշտպանության բանակը Արցախի հարավային ճակատում այս պահին առկա ռազմաճակատային բնագծին չի համակերպվի: Այս մասին ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասել է «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նման իրավիճակում հայկական կողմը պատրաստ է հրադադարի:
«Հրադադարի գնալը քաղաքական հարց է, բայց մեր ռազմական պլաններում այս վիճակին համակերպվել չկա: Մեր պլաններում այլ գործողություններ են, այլ բնույթի եւ այլ տարածքի»,- ասել է Հովհաննիսյանը: