Ավտորիտարիզմի էջը Հայաստանում փակված է. Արարատ ՄիրզոյանԵկեք, եկեք ԱԺ. Ալեն Սիմոնյանն արդեն ծաղրում է պարտված ընդդիմությանը. ինչ կլինի հետո... (տեսանյութ)«Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա». Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորել է ՓաշինյանինՆԱՏՕ-ի ուժերը Լատվիայի երկնքում անօդաչու թռչող սարք են խոցելՍին լավատեսությունը վատ հիվանդություն է. Նազենի ՀովհաննիսյանԱյս ընտրությունների մասին շատ բան կարելի է ասել, բայց գեթ մեկ քվե չի կեղծվել. ԻոաննիսյանՀայաստանում ընտրությունների վերահսկումը դժվար էր. Ռուսաստանի ԿԸՀ-ի անդամԹրամփը խորհուրդ է տվել Իրանին դադարեցնել Իսրայելի վրա հրթիռային հարձակումներըՄենք հավատացել ենք, որ դուք պայքարում եք ոչ թե հանուն մանդատի, այլ՝ հանուն հայրենիքի և Եռաբլուրի. զոհվածների ծնողները ընդդիմությանը կոչ են անում չվերցնել մանդատները
ԲՀԿ ստացած քվեների հետ տարատեսակ թվաբանական աճպարարություններ են կատարվում. ԲՀԿ-ն դիմելու է վերահաշվարկի համար
ԵՄ խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան շնորհավորել է Նիկոլ ՓաշինյանինՀանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է. ՔԿԻՀՊԿ-ն հարձակվել է Հայֆայի նավթաքիմիական գործարանների վրա. Իսրայելը հարվածել է Թեհրանի համալսարանինԵթե մանդատները չեն վերցնում` ԱԺ ձևավորվում է. Արփինե ՀովհաննիսյանԴեռ հստակ չգիտենք՝ խորհրդարան անցնում են երեք, թե չորս ուժ. մանդատների բաշխվածությունը հետո կիմանանք. ԿԸՀ նախագահՇնորհավորում եմ Հայաստանին ժողովրդավարական և ազատ ընտրություններ անցկացնելու կապակցությամբ. ԶելենսկիԱրագածավան գյուղում բախվել են «Ford Transit»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ վիրավոր կաՈւժգին և ավերիչ երկրաշարժ Ֆիլիպիններում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներՄենք ձեզ ձայն չենք տվել, որ էդ ողորմելիների համար բոքսի տանձիկ աշխատեք. Արամ Գևորգյանը` ընդդիմությանըՆերկայում ունենք ավելի թուլացած և պակաս լեգիտիմությամբ իշխանություն. Կարպիս ՓաշոյանՀամոզիչ հաղթանակ էր. սկսելու ենք պայքարել քրեաօլիգարխիայի դեմ. Փաշինյան (տեսանյութ)Եմենը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին
ԿԸՀ-ն հրապարակեց ընտրությունների նախնական արդյունքները
Դատախազությունն ամփոփել է փետրվարի 7-ից մինչև հունիսի 7-ը ընտրական հանցագործություններով ստացված դիմումների, հաղորդումների արդյունքներըՌԴ-ն կընդլայնի ՀՀ-ից ձկան մատակարարումների սահմանափակումները, եթե առաջանան անասնաբուժական ռիսկերՆո՜ւ, ես 10 մլրդ-ը պակաս եմ ասում...պահել էի, որ ինչ-որ մի բանի համար կարող ա պետք գար. դե որ բացահայտեցիք՝ ասեմ. Փաշինյան (տեսանյութ)«Համոզիչ հաղթանակ». Մակրոնը շնորհավորել է ՓաշինյանինԱՊՀ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում չի հայտնաբերել որևէ խախտում, որը կարող էր ազդել ընտրությունների արդյունքների վրաՏարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հունիսի 8-ի դրությամբԻրանը հրադադարից հետո առաջին անգամ հարվածներ է հասցրել ԻսրայելինՄԻՊ-ն ամփոփում է Ազգային ժողովի ընտրությունների ընթացքի վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքներըՀիմա պարզ ա, չէ՞, ինչո՞ւ էին նիկոլականները «պանիխիդա» դեմքով կանգնել իրենց առաջնորդի ասուլիսի ժամանակ․ ՇարմազանովՀունիսի 8-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է 619 ահազանգ (տեսանյութ)
ՔՊ-ին չի բավարարում ընդամենը երկու ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար․ Արփինե Հովհաննիսյան
Իսրայելը հրթիռային հարձակում է սկսել ամբողջ Լիբանանի տարածքումՀետընտրական զարգացումներ լինելու են... Հայկ ՄարտիրոսյանՈր ուժը քանի պատգամավոր կունենա՝ եթե ընդդիմությունը վերցնի մանդատներըԿԸՀ–ն վերջապես ամփոփել է բոլոր` 2005 տեղամասերի նախնական արդյունքներըՂազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ևս ժամանակից շուտ շնորհավորեց Նիկոլ ՓաշինյանինՆախնական տվյալների ամփոփումը չի ավարտվել. մշակվել է 1.437.612 քվեն, որի արդյունքում ՔՊ-ի ձայները իջել են 49.82 %. ԿԸՀ նախագահԳիշերային կլոունադան տեսան բոլորը... սպասենք. Մհեր Մկրտչյան
«Անկախ դիտորդը» պահանջելու է անվավեր ճանաչել 12/13 և 35/65 տեղամասերի արդյունքները․ Իոաննիսյան
Գործողները ունեն դրված խնդիր` ամեն գնով հաղթանակ հռչակել. Տիգրան ԱբրահամյանԳորիս-Կապան ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. մեքենայից դուրս հայտնաբերվել է 4 դիՎրաստանի վարչապետը ևս ժամանակից շուտ շնորհավորել է ՓաշինյանինՓաշինյանի հայտարարությունը ԿԸՀ-ի վրա բացահայտ անօրինական ազդեցություն է. Արման Թաթոյան«Սա հաղթած թիմի տեսք չի… Երևում է, որ իրենք շատ լավ գիտեն, թե ինչ հանցանք են գործել». Լևոն ԶուրաբյանԿԸՀ-ն ամփոփել է 110 տեղամասի արդյունքներըԵրևանում հնչել են կրակոցներ․ կա վիրավորԸնտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ՝ Վայոց ձորում. Հակակոռուպցիոն կոմիտե
Վազող տողեր

«Հայրենիքը բարձր է գնահատում իր զավակների անձնուրաց ծառայությունն ու արհեստավարժ աշխատանքը». ԱՀ նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 30-ին անդրադարձել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրվան, հղել հետևյալ ուղերձը.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրն է: Այս կապակցությամբ ես ստորագրել եմ հրամանագրեր ծառայության մի խումբ երախտավորների պետական բարձր պարգևներով պարգևատրելու և փրկարարական ծառայության կոչումներ շնորհելու մասին: Իսկ ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, փրկարարական ծառայության գնդապետ Կարեն Գրիգորի Սարգսյանին շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում:

Հայրենիքը բարձր է գնահատում իր նվիրյալ զավակների անձնուրաց ծառայությունն ու արհեստավարժ աշխատանքը: Այդպես եղել է և այդպես կլինի այսուհետ:

Մեր ժողովրդի համար այս օրհասական պահին, երբ Արցախում վճռվում է համայն հայության ճակատագիրն ու ապագան, ծառայության աշխատակիցները շարունակում են բարձր մակարդակով իրականացնել իրենց գործառույթներն ու կատարել հայրենիքի հանդեպ իրենց սրբազան պարտքը: Ցավոք, այս օրերին իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս ԱԻՊԾ աշխատակիցներ Հովիկ Աղաջանյանը և Հարութ Աթաջանյանը զոհվել են: Նրանց հիշատակն անմար է ապրողներիս սրտերում։ Կառույցի աշխատակիցների շրջանում կան նաեւ վիրավորներ. նրանց շուտափույթ ապաքինում եմ մաղթում։

Թանկագի՛ն բարեկամներ,

Իմ մեծագույն ցանկությունն ու մաղթանքն է, որ այսուհետ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ուղղությամբ ձեր ծառայողական պարտականություններն իրականացնեք միայն խաղաղ ու անվտանգ պայմաններում:

Խաղաղություն ու բարօրություն ձեզ, ձեր ընտանիքներին և մեր Հայրենիքին»։