«Ադրբեջանը վերսկսել է Ստեփանակերտի հրետակոծումը՝ միտումնավոր թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքը». Աննա Նաղդալյան (լուսանկարներ)
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն իր թվիթերյան էջում հայտնել է, որ վաղ առավոտվանից՝ մոտավորապես ժամը յոթի սահմանում, Ադրբեջանը վերսկսել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի հրետակոծումը:
«Ադրբեջանը վերսկսեց Արցախի մայրաքաղաքի Ստեփանակերտի գնդակոծումը ՝ դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները՝ Կենտրոնական շուկան և բնակելի շենքերը:
Ադրբեջանի ռմբակոծության արդյունքները լուսանկարներում»,-գրել է Աննա Նաղդալյանը և տեղադրել լուսանկարներ։