Հայաստանի դիմումի հետ կապված մանրամասները լրացուցիչ քննարկվելու են․ Մարիա Զախարովա
Անվտանգության խորհրդատվություն ստանալու համար Հայաստանի՝ Ռուսաստանին դիմելու հետ կապված բոլոր մանրամասները, այդ թվում կոնկրետ ձևաչափերը, լրացուցիչ են քննարկվելու։ Տեղեկությունն այսօր հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` անդրադառնալով պաշտոնական Մոսկվայի արձագանքին` ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նամակի։
Մարիա Զախարովան հիշեցրել է, որ «պայմանագրի համաձայն` Ռուսաստանը Երևանին անհրաժեշտ օգնություն կցուցաբերի, եթե մարտերը տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք»։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ խոսքը ռուսական կողմի սկզբունքային դիրքորոշման մասին է։
«Ռուսական կողմի դիրքորոշմումը բարձրաձայնվել է Հայաստանի դիմումի հետ կապված։ Ամեն ինչ, ինչը կապված է կոնկրետ ձևաչափերի հետ, լրացուցիչ է քննարկվելու», - ասել է Զախարովան «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում, պատասխանելով հարցին՝ ինչ գործողություններ կարող են ձեռնարկվել զինված մարտական բախումների դեպքում։