Վերստուգվելու է` անձի կորոնավիրուսի նմուշի թեստավորման պատասխանի իսկությունը
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը տեղեկացնում է, որ զորահավաքի ենթակա անձի մոտ կորոնավիրուսային հիվանդության դրական պատասխանի դեպքում մեծ հավանականությամբ վերստուգվելու է։
«Կրկին անգամ հորդորում եմ կորոնավիրուսային հիվանդության նմուշառում եվ լաբորատոր թեստավորում իրականացնող կազմակերպություններին եվ իրենց համապատասխան ստորաբաժանումներին զերծ մնալ իրավախախտ գործունեությունից:
Զորահավաքի ենթակա անձի մոտ կորոնավիրուսային հիվանդության դրական պատասխանի դեպքում մեծ հավանականությամբ վերստուգվելու է, թե՛ անձի նմուշին համապատասխանությունը և թե նմուշի ՊՇՌ թեստավորման պատասխանի իսկությունը»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Սմբատյանը։