Անհաջող ջիգեր` ջրից չոր դուրս գալու համար. Շուշան Ստեփանյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է թշնամու կողմից գործածված ֆոսֆորային զինատեսակի կրառմանն ու դրա հետ կապված թշնամական ուժերի հայտարարություններին։
«Արցախի ՊԲ-ն թշնամական ուժերի կողմից քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակի կիրառման անհերքելի փաստեր ներկայացրեց, որից հետո ադրբեջանական պաշտոնական շրջանակները լծվել են զավեշտի հասնող պարզունակ հայտարարություններ տարածելու անհեռանկար գործին` անհաջող ջիգեր գործադրելով ջրից չոր դուրս գալու համար»,-գրել է Շուշան Ստեփանյանը։