Ադրբեջանը խոստովանեց, որ ի վիճակի չէ սեփական ուժերով լուծել իր անվտանգության խնդիրները. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է.
«Արձանագրենք՝ 10 միլիոն բնակչություն և նավթային ահռելի եկամուտներ ունեցող Ադրբեջանը 2020 թվականի հուլիսից հետո ինքն իրեն խոստովանեց, որ ի վիճակի չէ սեփական ուժերով լուծել իր անվտանգության խնդիրները և դիմեց հազարավոր վարձկանների օգնությանը, ինչի համապարփակ ապացույցները մենք արդեն ունենք:
Վարձկանների և ահաբեկիչների ներգրավումը Արցախի դեմ ծավալված ագրեսիայում սպառնալիք է ոչ միայն Արցախի ևՀայաստանի, այլև միջազգային անվտանգությանը և այս խնդիրը պետք է դառնա միջազգային հետաքննության առարկա»։