Ներկա պահին ընթանում են որոնողական գործողություններ` թշնամու դիվերսիոն խմբերի հավանական ներթափանցման ուղղություններում. ՊԲ
Ներկա պահին ՊԲ ստորաբաժանումների կողմից թշնամական դիվերսիոն խմբերի հավանական ներթափանցման ուղղություններում ընթանում են որոնողական գործողություններ:
Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ այս ամենով պայմանավորված՝ Շուշի-Բերձոր ճանապարհի որոշ հատվածներ միայն քաղաքացիական բնակչության համար ժամանակավորապես փակ են: