Լուսադեմին թշնամին վերսկսել է խաղաղ բնակչության թիրախավորումը. ծանր հրետանի է կիրավռել Մարտունիում, հրետակոծվել է Շուշին
Կեսգիշերից հետո Արցախի խաղաղ բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստ իրավիճակը։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Լուսադեմին թշնամին վերսկսել է խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը։
Մասնավորապես, ծանր հրետանի է կիրառվել Մարտունի քաղաքում և ամենատարբեր զինատեսակներով հրետակոծվել է Շուշին։ Տուժածների և ավերածությունների վերաբերյալ տվյալները ճշտվում են։