Ռազմի դաշտում զոհվել է եզդի զինծառայող Սամադ Սլոյանը
«Սամադ Սլոյան։ Անմահացավ հերթական եզդի զինվորը։
Թշնամուն ծանր կորուստներ պատճառեց՝ դառնալով թշնամու ահ ու սարսափը։
Ծանր վիրավորում էր ստացել Արցախի պաշտպանության համար մղվող մարտերում, սակայն վնասվածքները անհամատեղելի եղան նրա կյանքի հետ։
Փառքդ շատ հերոս զինվոր։ Աստված հոգիդ լուսավորի։
Թվով 7-րդ զինվորն է եզդիական համայնքում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի» նախագահ Սաիդ Ավդալյանը։