Կեսգիշերից հետո քաղաքներում հարաբերական հանգիստ է պահպանվել. Իսկ բերդաքաղաք Շուշին պարբերաբար հրթիռակոծվել է
Խաղաղ բնակավայրերում գիշերը համեմատաբար հանգիստ է եղել։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Կեսգիշերից հետո Շուշիից բացի, Ստեփանակերտում և մյուս քաղաքներում հարաբերական հանգիստը պահպանվել է։
Իսկ բերդաքաղաք Շուշին պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության։