Թուրքիայում գյուղ է հրդեհվել. կրակն առաջացել է տներից մեկում և արագ տարածվել գյուղով մեկ
Էլեկտրականության թույլ միացման պատճառով այրվել է Թուրքիայի Հանրապետության Քասթամոնու նահանգի Թեփերհեման գյուղը։ Այս մասին, Yerkir.am-ի փոխանցմամբ, հայտնում է թուրքական İHA լրատվական գործակալությունը։ Նախնական տվյալներով՝ այրվել է ավելի քան 10 տուն և մեկ մզկիթ։
Կրակն առաջացել է տներից մեկում էլեկտրականության թույլ միացման պատճառով, և արագ տարածվել է ամբողջ գյուղով մեկ։ Դեռևս չի խոսվում զոհերի և վիրավորների մասին։
Կրակը հաջողվել է չեզոքացնել նոյեմբերի 7-ի առավոտյան՝ թույլ չտալով տարածումը դեպի անտառ։