Անհրաժեշտ է բեկում, և բեկումը հնարավոր է. Կարեն Բեքարյան
Անհրաժեշտ է բեկում, և բեկումը հնարավոր է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Կարեն Բեքարյանը։
«1. Բանակին ոչ մեկը չպետք է խանգարի՝ ոչ վերևից, ոչ կողքից, ոչ ներքևից:
2. Հասարակությունը և քաղաքական ուժերը պետք է համախմբվեն բանակի շուրջ:
3. Արտաքին աշխարհի հետ առնչությունները պետք է լիազորվեն յուրաքանչյուր ուղղության համար վստահելի և ընկալելի անհատների համակարգված խմբի՝ դիվանագիտական, փորձագիտական և ակադեմիական ողջ ներուժը պետք է իր նպաստը բերի դիվանագիտական ճակատում բեկում ապահովելուն:
4. Վերը նշված կետերը պետք է իրականացվեն անհապաղ, խոչընդոտները պետք է վերացվեն: Անհրաժեշտ է ռազմական և դիվանագիտական բեկում՝ շտապ և հուժկու… Աստված պահապան մեր բանակին, մեր իրական նվիրյալներին, մեր երկու պետություններին և ժողովրդին»,- գրել է նա։