Թե որքան է նախկինների մեղքը` պատմությունը ցույց կտա, իսկ այսօր իշխանությունը Փաշինյանինն էր․ քաղաքագետ
Պրոպագանդան թեզեր է ստեղծում և տարածում թե Փաշինյանը մեղք չուներ` նախկիններն արեցին։ Իբրև թե դավադրություն է եղել, ինչ-որ պատանդներ են վերցվել, ինչ-որ կյանքեր փրկելու համար է արվել այս ամենը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։
«Թե որքան է նախկինների մեղքը` պատմությունը ցույց կտա։ Իշխանությունը Փաշինյանինն էր։ Փաշինյանը, դատելով բոլոր հասանելի փաստերից` այս պրոցեսի մեջ եղել է շատ վաղուց։ Սուտ թեզերի մի հավատացեք։ Օրեր շարունակ ընթացել են բանակցություններ։ Միակ պատասխանատուն` Փաշինյանն ու իր ռեժիմն են։
Չի կարելի ևս մեկ վարչապետական նողկալի սուտ կլանել և հավատալ թե ուժի ճնշման տակ է արել։ Չկա նման բան և չէր կարող լինել։
Մի՛ տրվեք տարածվող աուդիոնյութերի կեղծ թակարդներին, մի՛ դարձեք ևս մեկ մոնումենտալ հիմարացման առարկա»։