Մենք չենք կարող ապրել պարտված առաջնորդի հետ, նա պետք է հեռանա. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ելույթ է ունեցել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված համաձայնագրին, որով ԼՂ հակամարտության գոտում դադարեցվում են ռազմական գործողությունները։ Մարուքյանը նշել է, որ ստորագրված համաձայնագիրը խայտառակ փաստաթուղթ է, այն Հայաստանին դնում է ծանր վիճակի մեջ:
«Վարչապետի հրաժարականի պահանջն. հայ ազգը չի կարող պարտվել, դա միանշանակ է, պարտվել է երկրի առաջնորդը: Մենք չենք կարող ապրել պարտված առաջնորդի հետ և նա պետք է հեռանա, դա կքննարկենք, երբ ռազմական և անվտանգային խնդիրները լուծված կլինեն: Նիկոլ Փաշինյանը և «Իմ քայլը» դաշինքը պետք է գիտակցեն, որ սա այն Հայաստանը չէ, որտեղ իրենք 83 տոկոս ձայն են հավաքել և այն Հայաստանը, որ Արցախի հետ միասին ուներ 42 հազար ք/մ կմ, այդ Հայաստանը այլևս չկա, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքակնության և նրա տված ստորագրության արդյունքով»,- նշեց նա: