Մարզպետարանների աշխատակիցներին 3 օրով ազատել են աշխատանքից` հանրահավաքներին մասնակցելու և սադրելու նպատակով. աղբյուր
NEWSPRESS.am-ի տեղեկություններով, ցուցարարներին սադրելու նպատակով, հանրահավաքին մասնակցում են մարզպետարանների աշպատակիցներ։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն, մարզպետարանների աշխատակիցներին 3 օրով ազատել են աշխատանքից, զինվորական համազգեստներ են բաժանել և ուղարկել են Երևան։
Ըստ նույն աղբյուրի, նրանք պետք է մասնակցեն հանրահավաքներին և ժողովրդին համոզեն, որ իրենք դիրքերից են իջել, որ այս ամենը դավադրություն է Նիկոլի դեմ և կազմակերպել են նախկինները։
«Պետք է զգոն լինել և չտվել սադրանքների»,֊զգուշացրեց մեր զրուցակիցը։
Հարկ է նկատել, որ հանրահավաքի ընթացքում արդեն իսկ տեղի ունեցան սադրիչ գործողություններ, իսկ սոցցանցերում էլ արդեն իսկ շրջաառվում են տեսանյութեր, որտեղ զինվորական համազգեստով քաղաքացիներ, անհասկանալի վայրերից, հորդորում եմ ժողովրդին չմասնակցել հանրահավաքներին և ասում են, որ իրենք վարչապետի հետ են` նրա կողքին։
Հիշեցնենք, որ այսօր` նոյեմբերի 11֊ին, մեկնարկել է հանրահավաք, որին մասնակցում են հազարավոր քաղաքացիներ։ Նրանք համոզված են, որ այն, ինչ արեց Նիկոլ Փաշինյանը` դավաճանություն է և պահանջում են 4 օրվա ընթացքում հետ կանչել պայմանագիրը, Արցախը վերադարձնելու համար։ Նրանք պահանջում են նաև վարչապետի հրաժարականը։